31.12.21
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲՈՒՐԱՍՏԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ԱՇՈՏ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ
|
Հարգելի բարեկամ. Ջերմորեն ողջունում եմ Ձեզ Բուրաստանի համայնքապետարանի պաշտոնական կայքում: Վստահեցնում եմ, որ Բուրաստանի համայնքապետարանի http://burastan.am/ կայքը կդառնա լավագույն հնարավորությունը`ծանոթանալու Բուրաստան համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական այլ փաստաթղթերին: Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կայքը հնարավորություն է տալիս համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց ու թափանցիկ և համայնքի խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի ...
Մանրամասն |
|
14.01.21
ԷԼԵԿՏՐՈՇՉԱԿԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ
|
Հարգելի համագյուղացիներ. Հունվարի 15-ին ժամը 12-ին Բուրաստան համայնքում կիրականացվի էլեկտրաշչակի փորձարկման աշխատանքներ։ Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել։ Բուրաստանի համայնքապետարան
|
|
13.01.21
ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
|
ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԲուրաստանի «Սուրբ Հակոբ» եկեղեցին շարունակում է համայնքում սկսած հոգևոր զարթոնքը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գևորգ Աբյանը ամեն կիրակի Սուրբ և անմահ պատարագից բացի, հանդիսավորությամբ կատարում է տոնական ծեսերը: Նույնպիսի շուքով նշվեց Ճրագալույսի պատարագը, որը Բուրաստնի բնակիչներին, համայնքապետարանի աշխատակազմին եկեղեցի էր բերել՝ պատարագվելու Հիսուսի հետ և իրենց հետ տանելու սրբագործող լույսը, ինչը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի պայծառ լույսը և եկեղեցու օրհնությունը: Սակայն ամենակարևորը յուրաքանչյուրի հոգում Հիսուսի լույսի, Տիրոջ ներկայությունն է:Խորհրդավոր էր նաև Ջրօրհնեքին նվիրված պատարագը: Հավատացիալներն իրենց տուն տարան օրհնված ջուրը, ...
Մանրամասն |
|
31.12.20
Հարգելի համագյուղացիներ.
|
Ամանորյա տոներին խնդրում և հորդորում ենք զերծ մնալ ավանդական դարձած հրավառություններից՝ ի հիշատակ և ի խոնարհում մեր ընկած հերոսների: Հուսով ենք ըմբռնումով ու պատասխանատվությամբ կմոտենաք մեր խնդրանքին: 2021 թվականին մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և առողջություն բոլորիս։ Հարգանքներով' Բուրաստանի համայնքապետարան
|
|
25.12.20
«ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՀԱՆՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ» ՀԿ - Տեղեկատվական նյութ Ջերմատան վերաբերյալ"
|
Հարգելի համագյուղացիներ. Ձեզ դիմում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը:Նրանք ստեղծել են տեղեկատվական նյութեր` 1. «Քլորպիրիֆոսը՝ մանկական ուղեղը քայքայող թունաքիմիկատ» «Քարոզարշավ քլորպիրիֆոսի վտանգավորության մասին» ծրագրի շրջանակում;Ցանկանում ենք ձեր հետ կիսվել այդ նյութով, որպեսզի տեղեկացված լինեք քրոլպիրիֆոսի վտնագների մասին:Կից ուղարկում ենք տեղեկատվական նյութի հղումը՝ https://ruraldaf.am/wp-content/uploads/2020/08/chlor-leafler.pdf2. «Ջերմատան աշխատակիցների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովումը և առողջության պահպանումը», նույնանուն ծրագրի շրջանակներում: Ջերմատնային ...
Մանրամասն |
|
1 |