Այսօր: Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018թ.
Բուրաստանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԲՈՒՐԱՍՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.09.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇՈՏ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ:
   Բուրաստան Համայնքի  ղեկավար  Աշոտ Թարվերդյանը ծնվել է ՝29  ապրիլի 1956թ., ՀՀ Արարատի մարզի,  Բուրաստան գյուղում: Կրթություն 1977-1979թթ. - Երևանի միլիցիայի դպրոց: Աշխատանքային գործունեություն 1979-2000թթ.- աշխատել է ՆԳՆ համակարգում, 2000-2008թթ. – Հ Հ Ոստիկանույթան զորքերի վարչության հետախուզության բաժնի պետ, այնուհետև` զորամասի հրամանատար: Այլ տվյալներ Ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Արցախյան պատերազմին Նախիջևանի սահմանամերձ շրջաններում և Լաչինի միջանցքի պաշտպանությանը: Պարգևատրվել է Հ Հ «Մարտական ծառայությունների համար» գերատեսչական ,  «Վազգեն Սարգսյան» և « Զորավար Անդրանիկի» մեդալներով: Ունի ... Մանրամասն
14.09.18 ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՏԻՄ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
14.09.2018Թ՚<<Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում մասնակցային ժողովրդավարության կայացման հեռանկարները.կանանց ներդրումը>> ծրագրի շրջա նակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամ կանանց քաղաքացիական նախաձեռնությունների խթանումը՝ որպես համայնքների միջև համագործակցության խորացման նախադրյալ, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքում տեղի է ունեցել սեմինար քննարկում, որի հիմքում << Հարևան համայնքների միջև համագործակցության խորացում՝ կանանց մասնակցության միջոցով>> փոքր դրամաշնորհային ծրագրում Բուրաստան համայնքի իգական սեռի ներկայացուցիչ երկու ավագանու անդամներից մեկի ՝ Աննա Հովսեփյանի ներկայացրած ծրագրային հայտի հաջողությունն է : Սեմինարին ... Մանրամասն
24.08.18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲՈՒՐԱՍՏԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018Թ.
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ այս տարի ևս, ինչպես նախորդ չորս տարիներին ՝ օգոստոսի 25-ին, ժամը 20.00-ին Բուրաստան համայնքի մշակույթի տանը <<ԲՈՒՐԱ ՍՏԱՆ >> բակային ճամբարի միջոցառումների շարքում տեղի ունեցավ հերթական սպասված միջոցառումը ՝ բուրաստանաբնակ 28 երեխաներ ովքեր սեպտեմբերի 1-ին առաջին անգամ այցելելու են դպրոց, համայնքապետարանի կողմից նվեր ստացան դպրոցական պարագաների ամբողջական հավաքածու՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ եւ այլն: Շնորհավորելով երեխաներին , ծնողներին, միջոցառմանը ներկա գտնվող մանկավարժներին, սեպտեմբերի մեկի և գիտելիքի օրվա կապակցությամբ ՝ Աշոտ Թարվերդյանը նշեց, որ ուսումնական տարվա սկիզբն ավետող օրն առավել հիշարժան է առաջին դասարան ... Մանրամասն
22.08.18 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻՆ 2018թ.
Սույն թվականի օգոստոսի 22-ին <<Բուրաստան>> բակային ճամբարի միջոցառումների շրջանակներում ճամբարի պատվավոր հյուրերն էին Բուրաստան համայնքի բն ակիչ 20 ժամկետային ծառայողների, 6 սպաների և թվով 14 ծառայությունն ավարտած և տուն վերադարձած զինծառայողների մայրերը: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ երեխտիքի և շնորհակալություն խոսք ուղղել զինվոր ծնած մայրերին: Յուրաքանչյուր հայ մայր դեռ չծնված իր երեխային պետք է սնի հայրենասիրության ոգով՝ ինչպես արել են միջոցառմանը ներկա զինվորների մայրերը : Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր նվիրված՝ հայկական բանակին, զինվոր ծնող մայրերին, հայ զինվորին և սպայական կազմին :  Զինծառայողների մայրերն իրեն շնորհակալական խոսքն ուղղեցին համայնքի ղեկավար Աշոտ ... Մանրամասն
17.08.18 <<ՋՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ >> ՍԵՄԻՆԱՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բուրաստան համայնքը հանդիսանալով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքներից մեկը՝ այսօր օգոստոսի 17-ին <<Ջրի մոնիթորինգ>> թեմայով սեմինարի շրջանակներում համայնքապետարանի վարչական շենքում հյուրընկալել էր գործընկեր համայնքների ներկայացուցիչներին `կենսաբաններ, քիմիկներ, աշխարհագրագետներ,առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձիք: Սեմինարի ընթացքում Ջրի մոնիթորինգի հետ կապված համապարփակ և չափազանց արդյունավետ և մատչելի մատուցմամբ տեղեկատվությամբ հանդես եկավ ծրագրի գործընկեր` <<Ազգային ջրային համագործակցություն>> ՀԿ-ի ներկայացուցիչ, ջրի մոնիթորինգի ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Բուրաստան

023562330

e-mail: burastani@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՈՒՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner