' />  

 

' />
Այսօր: Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021թ.
Բուրաստանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԲՈՒՐԱՍՏԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄ՝ ԱՃՈՒԴ ՎԱՃԱՌՔ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Բուրաստանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

   2021թ. հոկտեմբերի  4-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արարատի մարզի Բուրաստան համայնքում՝ համայնքապետարանի վարչական շենքում /հասցեն՝ Արտաշատյան խճուղի, թիվ 2/2 / տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օտարում բաց, դասական եղանակով: Աճուրդի կազմակերպիչը Բուրաստան համայնքի ղեկավար Աշոտ Թարվերդյանն է:

   Աճուրդի է դրվում կադաստրային 03-0027-0036-0018 ծածկագրի տակ հաշվառված Արարատի մարզ, Բուրաստան համայնք, Արտաշատյան խճուղի թիվ 2/12 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:

  Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանված է նրա կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով: Նախավճարը հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսից ոչ պակաս, նվազագույն հավելավճարի չափը /քայլի չափը/  մեկնարկային գնի 5 տոկոսից ոչ պակաս, ավելացված ծառայության վճար:

  Հողամասը սահմանափակումներ չունի, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:

 Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

 ա. հայտ,

 բ. աճուրդին մասնակցելու համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,

 գ. անձնագիր կամ լիազորություն հաստատող փաստաթղթեր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթեր:

 Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ Բուրաստանի համայնքապետարանում:

 Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին, առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան 17:00-ն:

 Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթող:

  Նույն օրը, ժամը 14:00-ին համայնքապետարանի վարչական շենքում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության տրամադրման մրցույթ:

 Վարձակալության մրցույթի է դրվում համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 03-027-0148-0002 կադաստրային ծածկագրի տակ հաշվառված 0.45246 հա հողամաս՝ գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահող:

  Վարձավճարի մեկնարկային գինը 1 հա-ի համար ՝ 7200 դրամ, վարձակալության ժամկետը 25 տարի:

  Նվազագույն քայլի չափը՝ 2000 դրամից ոչ պակաս:

 Մրցույթում հաղթող է  ճանաչվում վարձավճարի առավելագույն գին սահմանող մասնակիցը:

 Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից և վարձակալության մրցույթից 3 աշխատանքային օր առաջ:

 Աճուրդի և վարձակալության մրցույթի պայմանների ու այլ մանրամասների համար լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝

 հեռ. 093 10 31 31, 077101869:

Բուրաստանի համայնքապետարան  

 

 

 

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Հայի ուժը 21.03.15 N174 Բուրաստան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Բուրաստան
077101869
e-mail: burastani@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲՈՒՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner